Ընդհանուր ինֆլյացիան Ռուսաստանում 2014-ին կարող է կազմել 8,5 տոկոս՝ մեկ տոկոսով գերազանցելով պաշտոնական կանխատեսումը: Նման հայտարարություն է արել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սննդամթերքի գնաճը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 11 տոկոս: ՈՒլյուկաևը նաև տեղեկացրել է, որ 2014-ին կապիտալի արտահոսքը երկրից կկազմի 100 մլրդ դոլար: